«Ժողովուրդ». Փաշինյանը խաբեց, քանի որ ջուրը թանկացել է շուրջ 30 դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018 թվականի նոյեմբերի 27-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ելույթ ունենալով Ալավերդի քաղաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու»:
Սակայն Փաշինյանի վերոնշյալ ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրն արդեն թանկացել էր, պարզապես համաձայնություն էր ձեռք բերվել՝ թանկացումը կիրառել 2024 թվականից։ Դրա դիմաց գործադիրը համաձայնել էր նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները։
Այս խոստումից հետո Հայաստանում խմելու ջուրը երկու անգամ թանկացավ՝ 2022թ․ հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, 2023թ․ հունվարի 1-ից՝ 9 դրամով, 2024 թվականի հունվարի 1-ից խմելու ջուրը էժանացել է 2,47 դրամով և կազմել 206 դրամ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնել, խաբեց, քանի որ ջուրը թանկացրել է շուրջ 30 դրամով, էժանացրել՝ 2,5 դրամով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։