Չեղարկվել է Իրակլի Կոբախիձեի հրավերը Ջո Բայդենի ընդունելությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնի է դարձել, որ Իրակլի Կոբախիձեն, ով գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, սկզբում եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և Կոնգրեսի մեկ այլ աղբյուր «Ամերիկայի Ձայն»-ին հաստատել են հրավերի չեղարկումը:
Բացի այդ, վարչապետի հրավերը չեղարկելուն զուգընթաց, վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և նաև՝ վարչապետ Կոբախիձեի հետ։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է հանդիպումը։
ԱՄՆ վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, խոսելով «Ամերիկայի Ձայն»-ի հետ այս հարցի շուրջ, հավելել է, որ «Վրաստանի կառավարության վերջին գործողություններն ու հայտարարությունները վկայում են ժողովրդավարության և վրաց ժողովրդի կամքի նկատմամբ նրանց ցնցող անհարգալից վերաբերմունքի մասին »: Սակայն նա ձեռնպահ է մնացել առանձին դիվանագիտական բանակցությունների մանրամասների մասին խոսելուց։
«Ամերիկայի Ձայն»-ին հայտնիէ դարձել նաև, որ այս քայլի պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական պահվածքն է և մի շարք քայլեր, այդ թվում՝ այսպես կոչված, օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, հակակոռուպցիոն բյուրոյի գործողությունները ոչ կառավարական «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» և «Ընտրիր Եվրոպան»կազմակերպությունների դեմ, ինչպես նաև իշխող ուժի հայտարարությունները ընդդիմադիր կուսակցություններին արգելելու մասին։
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ վրացական կառավարության հետ վերջին շփումը ամերիկյան վարչակազմին ոչ մի հույս չի տվել, որ Թբիլիսին կփոխի իր ընթացքը։ Ընդհակառակը, Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը վարչակազմին համոզում են, որ նա վճռական է անտեսելու Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը և վրաց ժողովրդի կամքը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին. Կոբախիձե
- Ոչ ոք չի կարող Վրաստանում որևէ ճգնաժամ ստեղծել. Կոբախիձե
- Կիևի կողմից իր դեսպանի հետկանչը չի նպաստում Թբիլիսիի հետ մերձեցմանը. Կոբախիձե
- Իրակլի Կոբախիձե. Ախալցիխեի համար նախատեսված ԵՄ դրամաշնորհի դադարեցման դեպքում կառավարությունը կփոխհատուցի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան