Հովակիմ Զաքարյան. Այս նախագիծը փաստացի Գիտությունների ազգային ակադեմիայի մահախոսականն է
««Գիտության շաբաթ»-ի մեկնարկից մի քանի օր առաջ կառավարությունը e-draft-ում դնում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծ (վերջնաժամկետը 01․10․2024), որը փաստացի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մահախոսականն է։ Այս մասին ահազանգում է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։
Նա մանրամասնում է՝ նոր օրենքի այս տեսքով ընդունման դեպքում, Գիտությունների ակադեմիայի կազմում գտվնող ինստիտուտները կդառնան կամ պետական տարբեր գերատեսչությունների, կամ ԲՈՒՀ-ի մաս։ Գիտությունների ակադեմիան կկորցնի իր հիմնական, գլխավոր գործառույթը՝ ստեղծել նոր գիտելիք։
«Օրենքում կան բազմաթիվ զավեշտալի կետեր, բայց կարևորը՝ ԲՈՒՀ-ից անկախ ակադեմիական գիտության վերացումն է, որը, իմ կարծիքով, մեծագույն սխալ է ու կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա