Պուտինն առաջարկել է հստակեցնել միջուկային զենքի կիրառման պայմանները
Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինն առաջարկել է մի շարք ճշգրտումներ անել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանների վերաբերյալ։
«Փաստաթղթի թարմացված տարբերակում (Պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման բնագավառում. - խմբ.) առաջարկվում է Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության կողմից ագրեսիա, որը միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ է դիտվում է որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ընդգծել է նախագահը։
Բացի այդ, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հարձակման ժամանակ միջուկային զենք օգտագործել, ներառյալ, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և Բելառուսի համար, հավելել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ այդ բոլոր հարցերը համաձայնեցվել են Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Բացի այդ, առաջարկվում է ընդլայնել այն երկրների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում, ինչպես նաև ընդլայնել չեզոքացվող սպառնալիքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում են նման միջոցներ։
«Մենք միշտ բարձր պատասխանատվությամբ մոտեցում ենք ցուցաբերել նման հարցերի նկատմամբ՝ քաջ գիտակցելով այդ զենքի վիթխարի հզորությունը և միշտ ձգտել ենք ամրապնդել համաշխարհային կայունության միջազգային իրավական դաշտը և կանխել միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը»,նշել է ՌԴ նախագահը։
Նա նաև հավելել է, որ նախագծում հստակ սահմանվում են Մոսկվայի՝ միջուկային զենքի կիրառման անցնելու պայմանները։ Այդ հնարավորությունը կքննարկվի օդատիեզերական հարձակման զենքերի զանգվածային արձակման և սահմանը հատելու վերաբերյալ հավաստի տվյալներ ստանալուց հետո: Խոսքը ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, հիպերձայնային և այլ ինքնաթիռների մասին է։
Նախագահն ընդգծել է, որ միջուկային տրիադան մնում է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության կարևորագույն երաշխիքը։
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Էյնշտեյնի նամակը միջուկային ռումբերի վտանգի մասին վաճառվել է 3,9 միլիոն դոլարով
- Ռուսաստանը կփոխի իր միջուկային դոկտրինը. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան