Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման Մադյանովը
62 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Ռոման Մադյանովը: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան Telegram-ի իր ալիքում։
Մադյանովը նկարահանվել է «Լեգենդ թիվ 17», «Կոպեյկա», «12», «Այրված արևից 2», «Եսենին», «Պատժամիջոցային գումարտակ», «Խեղճ Նաստյա» և այլ ֆիլմերում։
Նրան մեծ ճանաչում են բերել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը և «Զինվորներ» սերիալը:
Մադյանովը «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր է երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, «Ոսկե արծիվ» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ լավագույն դերասան («12») և երկրորդ պլանի լավագույն դերասան («Լևիաթան»):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան