Փաշինյանը Քուվեյթի թագաժառանգին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը:
Փաշինյանը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները միջգերատեսչական մակարդակում:
Քուվեյթի պետության թագաժառանգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի քայլերը և հայտնել իր երկրի աջակցությունն այդ գործընթացին:
Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
- «Նիկոլը երեխայի պես երջանիկ է».ադրբեջանական մամուլը Փաշինյանին անվանել է լրտես
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան