«Հըզբոլլահը» «Քադեր-1» բալիստիկ հրթիռ է արձակել Թել Ավիվում գտնվող «Մոսադի» կենտրոնակայանի ուղղությամբ
Թել Ավիվի արվարձանում հրթիռակոծության պատասխանատվությունը ստանձնել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ստորաբաժանումները։ Կազմավորման հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում, ասվում է, որ հարվածը հասցվել է Մոսադի հետախուզական ծառայության շտաբին։
«Դիմադրության մարտիկներն օգտագործել են Qader-1 բալիստիկ հրթիռ՝ հարվածելու Մոսադի հետախուզության շտաբին, որը պատասխանատու էր սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում պեյջերի և անլար կապի սարքերի պայթյունների համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այսվում է տարածված տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի
- Լիբանանը հայտարարել է, որ մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 274-ի, որից 21-ը երեխա են