Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է. Գևորգ Պապոյան
«Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է»,- կառավարության շենքի դիմաց ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նախարարի, մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420 հազար դրամ։
Նա հայտրարեց, թե Հայաստանում պետք է ինտենսիվ այգեգործությունը զարգացնել, որն ավելի ձեռնտում է և առաջացած գումարով ներմուծել այն, ինչը չի արտադրվում հանրապետությունում։
«Ես շատ կքննադատեմ այն տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»,-ասաց նախարարը։
Պապոյանը հայտարարեց, որ Վերին Լարսի փակման դեպքում ռուսաստանից 90 % ցորենի ներկրման խնդիրը կլուծի կառավարությունը և նախարարությունը։