Դեկտեմբերի 1-ից նոր ուղիղ չվերթ՝ Երևանից Վոլգոգրադ
Դեկտեմբերի 1-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ է սկսում Երևանից դեպի Վոլգոգրադ։ Թռիչքը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված է 220 ուղևորի համար:
Ընկերությունից մանրամասնում են, որ թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է լինելու։ Չվերթները կլինեն երեկոյան ժամը 17:15-ին։
Տոմսերի վաճառքն արդեն բաց է և հասանելի ուղևորների համար «Հայկական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում։
«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների պայմաններն են.
• Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20:
• Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
• Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան