Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ սեպտեմբերի 19-25-ն ընկած հատվածում։
Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին,
◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին,
◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին,
◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հարակից հրապարակումներ`
- Նույն տեղում նույն վիճակն է. Փոշին պատել է
- Ավինյանի սարքերը Երևանում ցածր կամ միջին փոշոտվածություն են ցույց տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին