«Ժողովուրդ». Փաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել. Դատական համակարգի աղետալի վիճակը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատական համակարգում առկա աղետալի վիճակը շարունակվում է։ Հերիք չէ ամիսներ շարունակ դատական տեղեկատվական համակարգը՝ datalex.am կայքը չի աշխատում ու անհայտ է, թե երբ կսկսի գործել, երեկվանից էլ փաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել։ Բանն այն է, որ քրեական գործերը մուտք են գործել դատարան, ու փաստաբանները երեկ ողջ օրը փորձել են տեղեկանալ, թե որ դատավորին են մակագրվել այս կամ այն գործերը, սակայն դատական համակարգից պատճառաբանել են, թե չեն կարողանում պատասխանել, քանի որ գործերի բաշխման ծրագիրը չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ՝ հասկանալու, թե գործերի մակագրման ծրագրի հետ ինչ խնդիր է առաջացել: ԲԴԽ-ից խոստացան պատասխանել, և բացատրությունը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ն հայտարարեց. «հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները»:
Արդյունքում, մինչ օրս ջրից թրջված սերվերը չի վերականգնվել՝ իրավական ոլորտը «կանգնեցնելով» փաստի առաջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա