Կոբախիձե. Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը Հարավային Կովկասը հակամարտության գոտուց վերածելու հնարավորությունների տարածաշրջանի
«Գիտակցելով խաղաղության գինը՝ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, հակամարտության գոտուց վերածելու հնարավորությունների տարածաշրջանի»,- վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ .
Նրա խոսքով՝ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
«Մենք անկեղծորեն ողջունում և գոհ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից, որը հարթակ է ստեղծել տարածաշրջանային համագործակցության, վստահության ամրապնդման, միասնության և ընդհանուր ապագայի ապահովման համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։