Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն ընտրել է «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար: Այս մասին հայտնում է deadline.com-ը:
Ֆիլմի կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` և երազում ատամնաբույժ դառնալ։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում է ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնում։
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կողմից «Օսկարի» կներկայացվի էդգար Բաղդասարյան «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը
- Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում