ՊԵԿ. Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն ու մանրամասնում, որ համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:
«Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում»,-նշում են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը