Ռուսաստանում հայտնաբերվել է Covid-ի նոր XEC շտամով վարակման դեպքեր
COVID-19-ի նոր շտամը, որն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում, հասել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։ XEC-ն առավել տարածված է Ֆրանսիայում, նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
Ռոսպոտրեբնադզորի հաղորդմամբ, վերջին տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակման երկու դեպք է գրանցվել՝ Ուֆայում և Ռոստովի մարզում։
Հիվանդացության աճի ժամանակահատվածում մասնագետները ռուսաստանցիներին խորհուրդ են տալիս հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակներ, ձեռքերը լավ լվանալ օճառով, խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից և հաճախ օդափոխել սենյակները։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսի նոր շտամի ախտանիշները նման են նախորդներին
- Մուտք թվային աշխարհ. PIXEL IT դպրոց