«Էլչիբեյի տղեն՝ իր հորեղբոր տղու հետ». քաղաքացիները Փաշինյան-Էրդողան լուսանկարի մասին
Նախօրեին Նիկոլ Փաշինյան- Էրդողան՝ Նյու Յորքում հանդիպման լուսանկարները, իսկ այսօր նրանց կանանց լուսանկարները ողողել են համացանցը։ Դեմքերին լայն ժպիտներ, ջերմ շփում...
«Կարծես ոչ թե թշնամի երկրի նախագահ լինի, այլ բարեկամ... Ամոթ է»,- Panorama.am-ին ասաց քաղաքացին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Փաշինյան-Էրդողան, Աննա Հակոբյան-Էմինե Էրդողանկին լուսանկարները։
«Թուրք ախպերներով, Էլչիբեյի տղեն իր հորեղբոր տղու հետ։ Հայեր ջան, խելքի եկեք, այս թուրքից պրծնենք»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները չեն հավատում, որ Թուրքիան, իսկապես, ուզում է տարածաշրջանում իրական խաղաղության հաստատվի։
«Խաղ է, Թուրքիան ֆռռացնելու է, խաբի»։
«Գայլի նման էր Էրդողանը նայում Փաշինյանին։ Այսինքն՝ էլի ուզում է»։
«Թուրքիան, բնականաբար ուզում է, որ Հայաստանը կազմալուծվի։ Ադրբեջանի հետ իրենց պլանն ունեն»։
Մեկ այլ քաղաքացի էլ կարծում է, որ Թուրքիայի հետ պետք է նորմալ հարաբերությունների ունենալ, հզոր երկիր է։
Մանրամասն՝ տեսանյութում։