Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեղի կունենա երեկոյան
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը հրապարակել է Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպումների գրաֆիկը, որտեղ մանրմասներ կան նաև Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին։
ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ժամը 10։15-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 18։15-ին)։
Հանդիպման համար պետքարտուղարությունում նախատեսել են մոտ մեկ ժամ։ Ժամը 11։30-ին (երևանյան ժամանակով ժամը 19։30-ին) Բլինքեն այլ հանդիպում ունի։
Հիշեցնենք, մինչ երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը կհայտարարեր Նյու Յորքում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, ադրբեջանական մամուլը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղ բանակցությունների «եզրափակիչ փուլի» անցկացման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ն հաստատեց. Նյու Յորքում եռակողմ հանդիպում կկայանա
- Նյու Յորքում կկայանա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ԶԼՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան