Տնտեսություն 15:54 26/09/2024 Հայաստան

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

«Ցորենի կարևորությունը գեոպոլիտիկ գործընթացներում լուրջ խնդիր է։ Բոլորս շատ լավ գիտենք, թե Հայաստանում սպառվող հացահատիկի որ տոկոսն ենք մենք արտադրում, և որքանով ենք կախվածության մեջ։  Եթե մենք գիտենք, որ կախվածության մեջ ենք, ուրեմն չի կարելի պոռոտախոսությամբ զբաղվել այնքան ժամանակ, մինչև դու քո պրոբլեմը չես լուծել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի այսօրվա հայտարարությանը։

Նշենք, որ ՔՊ-ական պաշտոնյան այսօր մասնավորապես ասել է.  «Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420 հազար դրամ։ Ես շատ կքննադատեմ այն տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»։

Տնտեսության դիվերսիֆակացման մասին հաճախ հայտարարություններ հնչեցնողներին Պիպոյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել Հայաստանի աշխարհագրություը, բնակլիմայական պայմանները, անցյալի դասերն ու իրականությունը։

«Արցախի հայաթափման չարաբաստիկ օրվանից մեկ տարի է անցել, բոլորս հիշում ենք, թե ազգաբնակչությունն ինչ պայմաններում էր հայտնվել բլոկադայի ժամանակ։ Ինչպե՞ս կարելի է  ապրել Հայաստանում, աչքի առաջ ունենալ այդ օրերը, ավելին աչքի առաջ ունենալ միջազգային հանրության մոտեցումն ու կարողությունները, նման հայտարարություններ անել։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք ներկայիս բնակլիմայական պայմանները, որոնք չեն փոխվելու դեպի դրականը, և պետք է հասկանանք՝ մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը»,-ասաց Պիպոյանը։

Նա որպես սննդագետ հաճախ է իրականացնում հետազոտություն՝ պարզելու ազգաբնակչության սննդակարգը։

«Ոչ ոք այս երկրում մեզանից լավ չգիտի Հայաստանի Հանրապետությունում ալրային հենքով սննդատեսակների կարևորությունը մարդկանց սննդակարգում և որպես էներգիայի աղբյուր։ Մենք ունենք ազգաբնակչության խոցելի խմբեր, որոնց էներգիայի  մեծ մասն ապահովում են ալրային հենքով մթերքները, հետևապես անգամ շուկայում հացահատիկի գնի տատանումը էական ազդեցություն է ունենալու մեր սպառողների պարենային հասանելիության վրա։ Սա շատ կարևոր հանգամանք է»,-ընդգծեց գիտնականը։

Պիպոյանի խոսքով, պետությունը պետք է գործուն քայլեր իրականացնի հացահատիկի ինքնաբավության բարձրացման, դրա ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ։

«Այո, գինը շատ կարևոր է, շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ կարողանում է ապահովել, այս պահին հացահատիկի խնդիր չունենք, բայց պետք է հասկանանք մի քանի կարևոր բան։ Եթե հասկանում ենք մեր կախումն ու պարենային ապահովության խոցելիությունը, ուրեմն պոռատախոսությամբ զբաղվելու փոխարեն պետք է առնվազն շնորհակալություն հայտնել քեզ հաց ու ցորեն տվողին։ Դուք գիտակցում եք, որ իմ այս հայտարարությունները կարող են ոչ պատշաճ մեկնաբանումներ ստանալ, բայց ես բացարձակապես չեմ առաջնորդվում էմոցիաներով, ոչ ֆեյսբուքում, ոչ ինսթագրամում, ոչ սոցիալական այլ հարթակում անուղեղների գրած մեկնաբանություններն ինձ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքում են փաստերը, քանի որ այս երկրում շատերն առաջնորդվում են ոչ թե իրականությամբ ու փաստերով, այլ ինչ-որ տարբեր գաղափարներով։ Շատ հաճախ ինձ թվում է, որ նաև կիրթ մարդիկ հայտարարություններ անելիս քնած են մնացել, երազ են տեսնում՝ մոռանալով, որ իրենց նշած զարգացած աշխարհը բացի կոչերից ու հայտարարություններից, երբ պարենային խնդիր կար Արցախում, որևէ հարց չլուծեց։ Այսօր բոլորն այդ մասին մոռացել են։ Նույնը վերաբերում է պարենային ապահովությանը։ Ուզո՞ւմ եք կախվածությունը կրճատել Ռուսաստանից, ի սեր աստծո, կրճատեք։ Ես երջանիկ կլինեմ։ Բայց փաստերով ես ուզում եմ հասկանանք, որ գոյություն ունի իրականություն, իսկ կենացներ ասողները, ցանկություններ հայտնողները, ակնահաճո ու ականջահաճո գրառումներ անողները մոռանում են, որ իրենք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մի հարևանը Թուրքիան է, մյուսը՝ Ադրբեջանը։ Հայտարարություններից առաջ եկեք ունենանք գործողությունների ծրագիր, ես պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել, որ մենք ունենանք պարենային անվտանգություն, բայց քանի դեռ ցորենի ինքնաբավության հարց չես լուծել, սպառվող ցորենի մեկ երրորդը ներմուծում ես, պետք է հասկանանք, որ կան լրջագույն խնդիրներ։ Ճոռոմ խոսելուց առաջ եկեք հաշվի առնենք այն իրականությունը, որում մենք ապրել ենք։ Առնվազն հետ գնացեք համավարակի օրեր ու հիշեք խանութների վիճակը, հիշեք քարտեզը, մեր բնակլիմայական պայմանները։ Այո, Հայաստանում ցորեն արտադրելը պետք է լինի ավելի թանկ, քանի որ դա պարենային անվտանգության խնդիր է, ցորենը պարենային անվտանգության անկյունաքարն է։ Դա նույնն է, որ ասեն ռազմարդյունաբերությունը ձեռնտու չէ»,-ասաց սննդագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}