Սուրենյանց. Սիմվոլիկան քաղաքականության մեջ շատ կարևոր դեր ունի, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի տկար ուղեղին դա անհաս է
«Սիմվոլիկան քաղաքականության մեջ շատ կարևոր դեր ունի, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի տկար ուղեղին դա անհաս է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով հարցին, թե Արցախյան երրորդ պատերազմի տարելիցի նախօրեին, Արցախի հայաթափման հաջորդող օրերին Էրդողանի հետ ջերմ լուսանկարնվելը կարո՞ղ է քաղաքական ուղերձ պարունակել։
Քաղաքագետի խոսքով, հենց այս օրերին Նիկոլ Փաշինյանը պետք է շատ զգույշ լիներ իր ժեստերի ու վարքագծի մեջ։
«Բայց նա ոչ միայն զգուշության մասին չի մտածել, այլ շատ հստակ ուղերձ է հասցեագրել հասարակությանը, որ այն, ինչ եղել է՝ անցյալում է, պետք է մտածենք ապագայի մասին։ Դրա մասին էր նաև նրա ելույթը։ Նա գինեսի ռեկորդների գրքում իր հակառեկորդային տեղնէ ունենալու։ Միակ ղեկավարն է աշխարհում, որ ՄԱԿ-ի ամբիոնից հինգ րոպե ելույթ ունեցով ու որևէ անգամ իր երկրի անունը չտվեց։ հավատացնում եմ ձեզ, համաշխարհային պատմության մեջ նման բան չի եղել»,-ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով, Փաշինյանի՝ Էրդողանի գիրքը կրծիք տակ պահած ցուցադրելն ու լայն ժպիտը, Փաշինյանի կնոջ ջերմ շփումները Էրդողանի կնոջ հետ, հստակ ուղերձ են պարունակում, որ մենք անցյալի ու հարևանների հետ վատ հարաբերությունների մասին չենք մտածում, որ «միայն իր ուղեղում առկա ապագայի» մասին ենք մտածում։
Քաղաքագետի կանխատեսմամբ ու վստահեցմամբ՝ Փաշինյանի կողմից հաջորդ քայլը լինելու է միջազգային բոլոր ատյաններից Ադրբեջանի դեմ բողոքները հետ կանչելը։
«Մեզ առաջաիկայում շատ ծանր իրադարձություն է սպասվում, որին պետք է ծանր ապրումներով հետևենք։ Դա շատ խոցելի ու ծանր քայլ է Բաքվում սպասվելիք դատավարությունից առաջ»,-նշեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը հիշեցրել է Շուշի մեկնելիս Էրդողանի կնոջ խոսքերը հայ գերիների մասին
- Նյու Յորքում Աննա Հակոբյանը շփվել, լուսանկարվել է Էրդողանի կնոջ հետ
- Շիրակի թեմի առաջնորդ. Չեմ կարծում, Մայր Տաճարի վերաօծման արարողությանն իրենք իրենց այնպես լավ են զգալու, ինչպես Նյու Յորքում՝ Էրդողանի կողքին
- Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող գիրքը երեկվանից ՀՀ դե-ֆակտո կառավարության սեղանին է. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները