Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը….
26.09.2020 թ. ՔԱՂԱՔԻ ՏՈՆՆ ԷՐ…
Ստեփանակերտի անունը հազվադեպ ենք տալիս, յուրահատուկ հպարտությամբ ենք նշում՝ ՔԱՂԱՔԸ․․․ Ջերմ, բարի, ժպտերես, իմաստուն, խաղա՜ղ, սիրառատ, յուրաքանչյուրիս ՔԱՂԱՔԸ տխուր էր։ Այնքան պարզ եմ հիշում՝ զուգված, զարդարված, մաքրությունից շողշողուն ու տխուր…
Մի տեսակ ծանր լռություն էր կախված օդում։ Մի քանի ժամից պայթելու էր պատերազմը…մի քանի ժամից սկսելու էին Եղբայրական պանթեոնում փոսեր փորել…»։
Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի էջից։