Եկեղեցին Բագրատ Սրբազանին չէր էլ սատարում, որ մենակ թողներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Եկեղեցին Բագրատ Սրբազանին չէր էլ սատարում, որ մենակ թողներ»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով արցին, թե ինչու է տպավորություն ստեղծվել, որ Եկեղեցին մենակ է թողել Բագրատ Սրբազանին։
Շիրակի թեմի առաջնորդը նշել է՝ մենակ թողնել-չթողնելու հարց չկա, եկեղեցին քաղաքական պրոցեսների մեջ չի մտնում, որպեսզի իշխանություն փոխի, սրան բերի, նրան հեռացնի։
«Նման պրոցեսների մեջ չի մտնում և չի էլ ուզում մտնի։ Բագրատ Սրբազանը տավուշյան մակարդակի վրա խնդիր է ունեցել, ուղիղ արտահայտել է իր դիրքորոշումը, որը հետո վերաճել է այս Սրբազան պայքարի»,-նշել է Միքայել Սրբազանը։
Նրա խոսքով, խնդիրն իհարկե միայն Տավուշին չէր վերաբերում, սակայ ժողովուրդը չսատարեց Բագրատ Սրբազանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին