Ես լավ եմ գնահատում. Գևորգ Պապոյանը՝ Գրիգոր Մինասյանի աշխատանքի մասին
«Ես լավ եմ գնահատում»,-պատասխանելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքը գնահատելու մասին լրագրողների հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պատասխանելով Գրիգոր Մինասյանի գործունեությունից ՔՊ-ում դժգոհ լինելու մասին շրջանառված տեղեկատվությանը՝ Պապոյանը հայտարարեց, թե ՔՊ-ում խոսքի ազատություն է, մարդիկ կարող են ազատ արտահայտվել, կարծիք հայտնել, դժգոհ լինել՝ նաև՝ իր գործունեությունից։
«Քննարկումները միշտ լինում են, դրանք անձին չեն վերաբերում, մենք միշտ ինքնաքննադատությամբ ենք զբաղվում և, երբ ասում ենք, որ այս բանը պետք է այլ կերպ անել, ավելի շատ ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում»,-ասաց նախարարը և, չժխտելով, որ ՔՊ-ի քննարկման ժամանակ շոշափվել է Գրիգոր Մինասյանի հարցը, հավելեց. «Այդպիսի քննարկումը որևէ անձի, կամ կառավարության օղակի դեմ չէ, այլ կառավարության գործունեության բարելավմանն է ուղղված»։
Նախարարը հայտնեց, թե Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման հարցը լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խուսափելով իր կարծիքը հայտնել արդարադատության նախարարի պաշտոնավարման նախընտրելիության մասին հարցին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին