Ժաննա Անդրեասյանը հայտնած բազմաթիվ դժգոհություններից հետո ուսուցիչներին հրավիրել է օնլայն հանդիպման
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն ուսուցիչների հայտնած բազմաթիվ դժգոհություններից, մտահոգություններից, բողոքներից հետո նրանց այսօր հրավիրել է օնլայն հանդիպման։
«Առանձին հանդիպում ենք կազմակերպել էլեկտրոնային մատյանի, ուսումնական պլանների և առաջացած այլ հարցերի պարզաբանման նպատակով։
Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ին, առցանց հարթակում:
Առցանց հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է նշված ժամին միանալ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/yx5m6p8u։
Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բարձրացված բոլոր հարցերի և առաջարկների համար, դրանք մանրամասն քննարկվել են, այն հարցերը, որոնք փոփոխություն էին պահանջում, արդեն ընթացքի մեջ են, որոշ փոփոխություններ արդեն իսկ արված կլինեն առաջիկա օրերին։ Մյուս հարցերը մանրամասն կպարզաբանվեն»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները