Մակրոնի՝ «Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին» հայտարարությանն արձագանքել են Բաքվից
«Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Միջազգային հանրությունը պետք է ներկա լինի այնտեղ և աջակցի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն։ Միջազգային ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,-ասել է Մակրոնը։
Մակրոնի հայտարարությանն արձագանքել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ Ֆրանսիայից պահանջելով վերջ դնել տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ նշվում է, որ Մակրոնի այդ հայտարարությունը Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է ինչպես «մեր երկրի, այնպես էլ ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան