16:43 26/09/2024 Հայաստան

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր. Պարզաբանում է բժիշկը

Թոքաբորբով  հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները։ Այն առավել հաճախ է հանդիպում և վտանգավոր է վաղ հասակում։

Դպրոցականները և դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է այլ՝ բնածին և ձեռքբերովի քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։

Հիվանդության վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերին պատասխանում է ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։

.Որո՞նք են թոքաբորբի հիմնական նշանները, ե՞րբ դիմել բժշկի։
Պետք է դիմել մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին, եթե երեխայի մոտ առկա են հազ՝ զուգակցված դժվարացած, հաճախացած շնչառությամբ, տենդ, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում։ 

.Ո՞րն է թոքաբորբի հիմնական վտանգն ու հնարավոր բարդությունները։
Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը։ Բացի դրանից, թոքերում երբեմն զարգանում է թարախակույտ, կարող է ընդգրկվել նաև թոքամիզը (պլևրիտ):

.Ո՞րն է թոքաբորբի բուժումը։
Բժշկի կողմից կարող է նշանակվել հակամանրէային բուժում, իսկ առավել ծանր դեպքերում հիվանդանոցում կնշանակվի թթվածին։ Վաղ տարիքում խորխաբերներ չեն նշանակվում, քանի որ դրանք կարող են նպաստել առանց այդ էլ նեղ շնչուղիների խցանմանը և թթվածնային քաղցի խորացմանը։

.Հնարավոր է արդյո՞ք կանխել թոքաբորբը։
Երեխաների մոտ թոքաբորբի զարգացման ռիսկը էապես նվազեցնում է կրծքով կերակրումը, իսկ այնուհետ` բալանսավորված սննդակարգը, ժամանակին կատարված պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}