Պետական պարտքով և տնտեսական կառուցվածքով անդառնալիության շեմին ենք կանգնած. Նաիրի Սարգսյան
Կառավարությունն սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց, որ 2025 թվականի վերջին ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունն աճելու է մինչև 53.5 %։ Սրան զուգահետ հանրապետությունում գրանցվող տնտեսական աճը չի տեղավորվում տնտեսագիտության դասական կանոնների մեջ, քանի որ վիճակագրական տվյալներով 2.1 % արդյունաբերության աճ է գրանցվում և միևնույն ժամանակ հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունն անկում է 2.4 %-ով։ Սա աբսուրդ է և հակասում է տնտեսության աճի դասական կանոններին։ Հայաստանի տնտեսական ոլորտի վերոնշյալ առանձնահատկությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
«Արդյունաբերությունը Հայաստանում աճում է բացառապես հանքարդյունաբերության հաշվին։ Հիմնական արատադրությունները, որոնք ուղիղ ցուցիչն են տնտեսության գնահատականների, այն է՝ սննդի, խմիչքների արտադրությունները, անացած տարվա հոկտեմենբեր-նոյեմբեր ամիսներից անընդհատ անկում են գրանցում։
Անդրադառնալով ՀՆԱ-պետական պարտք փոխհարբերությանը՝ ասեմ, որ նրա տոկոսային արտահայտմանը մենք երբեք անդրադարձ չենք կատարում, որովհետև շատ կարևոր է պարտքի ծախսման արդյունավետությունը և եկամտաբերությունը։ ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը օրենքով է կարգավորվում և ցանքացած դեպքում, երբ մենք այն թիրախավորում ենք, որպես քննադատության առանցք կամ թիրախ, ԱԺ-ն կարող է գնալ, օրենքում փոփոխություներ կատարել և, օրինակ, ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը դարձնել մինչև 70 % ընդունելի շեմ։ Այնպես, որ դրան անիմաստ է անդրադառնալը։
Բայց իրականությանը, պարտքի կառուցվածքին և ծախսման ուղղություններին անդրադառնալով՝ կարող եմ հետևյալ գնահատականը տալ, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անդառնալիության շեմին։ Մենք միայն բաց տեղեկատվության հիման վրա կարող ենք այս գնահատականը տալ, որովհետև, եթե փակ տեղեկատվությանը հասանելիություն ունենանք՝ միգուցե արդեն անդառնալիության շեմն արդեն հատած լինենք և այլևս չկարողանանք բարելավել վիճակը։
Ինչո՞ւ են այդպես անում։ Իշխանությունների վարած քաղաքականությունը, թուրքերի հետ մերձեցումները, հիմնական դաշնակիցների հետ հարաբերությունների խզումները, Արևմուտքի հետ ոչ մի նոր հարաբերությունների չձևավորումը և Թուրքիայի հետ միայն հարաբերությունների կառուցումը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունն այնպես է անում, որ արտադրող երկիր այդպես էլ չդառնա։ Այս դեպքում նույնիսկ պոտնցիալն են զրոյացնում, փոշիացնում, որպեսի դառնանք միայն սպառող և սպասարկու երկիր, այսինքը ներկրումը իրականացնի միայն Թուրքիայից և ՀՀ-ն բացառապես սպասարկում իրականացնի։
Պարտքերի նման կառուցվածքն խոսում է նրա մասին, որ այնպես են պարտքերը բերում և անարդյունավետ ծախսում, որ ոչ մի պարտք եկամտաստեղծ գործունեության, կամ պաշտպանական ծախսերին չեն ուղղվում։ Այս պարագայում պետությունները գնահատում են պարտքի վերադարձելիության ներուժը և այլևս հրաժարվում են պարտքեր տրամադրել։ Խոսքը գնում է այլ պետությունների, ֆինանսական կառույցների և բանկերի մասին։ Հետևաբար, պարտքով և տնտեսական կառուցվածքով այնպիսի իրավիճակի ենք հասել, որ անդառնալիության շեմին ենք կանգնած՝ եթե արդեն չենք հատել, որովհետև այստեղից դեպի դրական վերադարձը շատ բարդ է լինելու կամ, դժվար է անգամ արտաբերելը, բայց կարող է արդեն հնարավոր չլինի»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5%.Վահե Հովհաննիսյան
- Հարկային թերհավաքագրման պատճառով հնարավոր է կառավարությունը գնա բյուջետային ծախսերի կրճատման. Նաիրի Սարգսյան
- Հայաստանի տնտեսության վիճակը գնահատվում է կայուն ծանր. Նաիրի Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան