Շիրակի թեմի առաջնորդ. Չեմ կարծում, Մայր Տաճարի վերաօծման արարողությանն իրենք իրենց այնպես լավ են զգալու, ինչպես Նյու Յորքում՝ Էրդողանի կողքին
«Այդ խարանը մնում է այս իշխանության վրա, ոչ մի եկեղացական այդ խարանը չի վերցնում այս իշխանության վրայից։ Ցավոք, եթե այս իշխանությունը մնում է որպես իշխանություն ու եկել է պատմական այն հանգրվանը, որ մենք պետք է Մայր տաճարն օծենք ու Մյուռոնօրհնություն կատարենք, չպետք է սպասենք, որ իշխանություն փոխվի, որ Մայր տաճարն օծենք»,-անդրադառնալով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելուն՝ Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանի խոսքով, այս պարագայում եկեղեցին ճիշտ է համարել հրավիրել իշխանությանը։
«Կգա՞ն, թող գան։ Գլխիկոր գան, գլխիկոր գնան։ Չեմ կարծում, իրենք իրենց այնպես լավ են զգալու, ինչպես Նյու Յորքում են զգում, Նյու Յորքում ի՜նչ լավ են զգում, երջանիկ, Էրդողանի կողքին։ Կգա՞ն, թող գան, իրենց լավ չզգան, գնան։ Զգան, որ իրենք սպասված հյուր չեն, սիրված հյուր չեն, որ դա արարողակարգային հրավեր է ընդամենը, ոչ թե շատ ցանկալի են, իրենց ներկայությունը մեզ պատվեվ, մենք ուրախացանք իրենց ներկայությունից։ Նման բան չկա ու չի կարող լինել։ Իսկ եթե չգան, ավելի լավ, հանգիստ մենք մեր արարողությունը կանենք»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան