Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է»,- այս մասին հայտնել է Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը։
Նա նշել է, որ քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները։
«Ուստի տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա, թեև հասկանալի է այսօրյա իշխանության գոյության պայմաններում բողոքների ելքը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանի հայրը պնդում է՝ դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է. պաշտպանական կողմը չի ընդունում
- Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
- Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
- Փաստաբանը չի բացառում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով կարող է միջամտություն լինել
- Շարունակվում է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրը
- Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար. Փաստաբան
- Սոարեշը կայցելի Լեռնային Ղարաբաղ