Իրավունք 12:42 26/09/2024 Հայաստան

Մի խոսքով, գիտեն Տաթևիկ Գրիգորյանի ով լինելը, արհամարեք անբարոյականությունը. Տիգրան Աթանեսյան

«Դատավորները պարտավոր են առաջին հերթին արհամարել անբարոյականությունը»,-ֆեյսբուքյան գրառմամբ նման պնդում է արել փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու մանրամասնել.

«Ով մի փոքր անգամ ուսումնասիրել է մեր ներկայիս քաղաքական վերնախավի պահվածքը, վարքագիծը, կհաստատի, որ առաջին ակնառու բաներից է այս մարդկանց մոտ ամոթի զգացողության պակասը, իսկ ոմանց մոտ` դրա իսպառ բացակայությունը, սուտ խոսելը, անբարոյականությունը։ Անբարոյականություն ասելով տվյալ պարագայում թեթևաբարո վարքագիծը նկատի չունեմ, այլ արհամարելը մարդկանց մեծամասնության պահանջմունքները, շահերը, որոնք արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով և ամրապնդվում են մասսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ասելիքս բնավ էլ չի վերաբերում անօրինական դատելուն, կալանավորելուն՝ դա այլ պատմություն է, խոսքը հենց դատավոր գործընկերների հանդեպ որոշ դատավորների ցուցաբերած վարքագծի մասին է։
 

Դրանցից առաջինը, անշուշտ, արդեն վճռաբեկ դատարանի դատավոր, նույն ինքը Վրաստանի գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային մշակման խորտնտեսության նախկին իրավաբան և «վերաքննիչ․․․» չատում վարչապետի ու նրա կնոջ վարքագծի վերաբերյալ պրիվատ խոսակցությունը վարչապետի սեղանին դրած, գործընկեր 4 դատավորի փուռը տված, դատավորներից մեկի տեղի վրա աչք ունեցող ու հիմա այդ պաշտոնը զբաղեցնող Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի մասին է: Լավ 5-10 տարի հետո, որ այս մարդու թոռները հարցնեն, թե պապի, ո՞նց եղավ, որ դարձար Վճռաբեկի դատավոր, այս մարդը ի՞նչ է ասելու, ասելու է՝ գործ տվեցի, ընկերներիս ծախեցի դրա համար էլ դարձա՞։ Լավ հերն էլ անիծած, թե ինչ կասի իր թոռներին, բա իր հետ աշխատող դատավորներ, դուք ո՞նց եք վերաբերվում այս մարդուն. կա՛մ դուք էլ նմանների նման վարքագիծը նորմալ եք համարում՝ ասել է թե՝ պաշտոնի համար ընկերներին դավաճանելը ի՞նչ է որ, կա՛մ էլ դուք պիտի ձեր վարքագծով ցույց տաք, որ նա «իզգոյ» է, որ նման արժեհամակարգով մարդը տեղ չունի ձեր շարքերում։ Իրավաբան լինելուց առաջ, մարդը, դատավորը պետք է բարոյական լինի, իսկ ընկերոջը ծախելը, ընկերոջ պաշտոնի վրա աչք ունենալը ես չգիտեմ ինչպես է տեղավորվում այդ սահմաններում։

Բայց երանի թե Ռուբիկ Մխիթարյանը եզակի լիներ։ Օրերս ականատես եղանք մեկ այլ նման դրսևորման՝ խոսքը ոչ ավել, ոչ պակաս Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասին է։

Ընդամենը «պատահականությամբ» կամ «զուգադիպությամբ» այս դատավորի՝ Հրայր Թովմասյանի գործով խորհրդակցական սենյակ գնալուց մի «կես» ժամ առաջ, դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվում է առաջխաղացման ցուցակից, ասել է թե, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է դառնում հենց Տաթևիկ Գրիգորյանը։ Ես չեմ ուզում խոսել նման որոշման անօրինական լինելու մասին, դրան դեռ կհասնենք, սակայն իրավական առումով, միայն այս փաստի ուժով Տաթևիկ Գրիգորյանը պարտավոր էր հետ գալ խորհրդակցական սենյակից ու ոչ թե վախվորած պահվածքով ու ձայնով դատավճիռ կարդար, այլ գար ու ինքնաբացարկ հայտներ։ Եթե անգամ ամենաանաչառն է եղել այս դատավորը, միայն այս հանգամանքը բավարար էր, որ անաչառ դիտորդի մոտ նա դադարեր լինել անաչառ դատավոր։


Անաչառ դիտորդը նման իրավիճակը գնահատում է որպես Տաթևիկ Գրիգորյանին՝ իր մատուցած ծառայությունների դիմաց տրված վարձատրություն։ Բայց երանի հանրային ընդունված նորմերին հակասող դրսևորումը միայն սա լիներ։ Իր մերձավոր շրջապատին Տաթևիկ Գրիգորյանն ամիսներ առաջ է հայտնել իր վերաքննիչ դատարան գնալու մասին. դա այն դեպքում, երբ ինքը գիտեր, որ ցուցակում իրենից առաջ, իրենից շատ արժանի դատավոր կա՝ Արման Հովհաննիսյանը։ Այսինքն` ինքը գիտեր, որ իր մատուցած ծառայությունները գնահատելու համար Հովհաննիսյանին հանելու են ցուցակից։

Ինքը գիտեր, որ ինչու են իրեն հանում գործերի բաշխման ցուցակից, ինքը գիտեր, որ պատահական չի, որ վարույթ չեն հարուցում վաղեմության ժամկետն անցած գործը 5 տարի քննելու համար։ Ինքը գիտի ու գիտեն իրա շրջապատի դատավորները, գիտեն իր ու Կարեն Անդրեասյանի հանդիպման մասին, գիտեն այդ հանդիպման ժամանակ Արման Հովհաննիսյանին արդարացիորեն պատկանող պաշտոնի շուրջ բազարների ու համաձայնությունների մասին։ Մի խոսքով, գիտեն Տաթևիկ Գրիգորյանի ով լինելը։

Ասածս ինչ է. ես Տաթևիկի, Ռուբիկի ու իրենց նման դատավորների գործընկերներից չեմ պահանջում, անգամ չեմ ակնկալում, որ անարդար դատական ակտի համար նրանց պետք է արհամարհեն, բայց, հարգելի դատավորներ, եթե մի քիչ թասիբ, նամուս դեռ ունեք, եթե մի քիչ դեռ դատավոր եք, արհամարհեք նրանց, արհամարհեք՝ նրանք ձեր բարևին անգամ արժանի չեն։ Արհամարհեք ոչ թե նրա համար, որ նրանք վատ դատավորնեն են, այլ նրա համար, որ դուք բարոյական մարդիկ եք՝ անկախ ձեր թույլ տված դատական սխալներից։

Ու թե դատական իշխանությունը իր մեջ դեռ ուժ ունի, դուխ ունի, պիտի չթողնի, որ անբարոյականությունը «առաջխաղացում» ունենա։ Տղերք, տիկնայք, անբարոյականությանը եթե չես հակադրվում, նա հաղթում է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}