«Հրապարակ». ՔՊ խմբակցության ստորագրահավաքն ընդդեմ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նախաձեռնել է Արփի Դավոյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
Գրել էինք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը նախօրեից ստորագրահավաք է սկսել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Նախաձեռնողը ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանն է, որն անցած շաբաթ ՔՊ-ի նիստում զեկույցով է հանդես եկել, թե Միքայել Մինասյանի եղբայրը չպետք է նշանակվեր ու նախարարությունն էլ նախկիններով համալրեր։
Բայց պարզվում է՝ ստորագրությունները դժվարությամբ են հավաքվում` որոշ ՔՊ-ականներ չեն ուզում ստորագրել և տարբեր պատրվակներով խուսափում են։ Սակայն մեզ վստահեցրին, որ պահանջվող 24 ստորագրությունը հավաքվելու է, «մի բան էլ՝ ավելի», իսկ մինչ դրանք Փաշինյանին ուղարկելը հարցը կքննարկեն խմբակցությունում և կհասկանան՝ ովքեր են դեմ Մինասյանի պաշտոնանկությանը և ինչու։ Երեկ մոտ 20 ստորագրություն էր դրվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։