2025 թվականին էլ մոտ 4000 Արցախից բռնագաղթած ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն
«Այս որոշումը վերաբերում է քոլեջների և ԲՈւՀ-երի հազարավոր արցախցի ուսանողներին և նրանք այս որոշման ընդունմամբ կարող են վստահ լինել, որ ֆինանսական համապատասխան աջակցությունը կա և իրենք կարող են կենտրոնանալ իրենց ուսման և որակի վրա»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով երկու որոշման նախագծերը, որից մեկն ընդունվել էր չզեկուցվող նախագծերի փաթեթով։
Նրա խոսքով՝ այս տարի բռնագաղթած արցախցի ուսանողներին աջակցությունը տրամադրվելու է նույն պայմաններով, իսկ 2025 թվականին նախատեսվում են ներառել նաև միջին գնահատականի՝ կամ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազը 75 %-ի չափով, որը թույլ կտա խրախուսել նաև ավելի լավ առաջադիմությունը։
Անդրեասյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններով հանվիում է ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը, որ այդ կարգավորումը նախորդ տարի ներառել էին որպեսզի ուսանողներին համաչափ բաշխեին ԲՈւՀ-երում, և հոջորդ տարի արդեն խոսքը գնում է փաստացի սովորող ուսանողների մասին և այդ դրույթի կարիքը չկա։
Նա հայտնեց, որ այդ փոխհատուցումը տարածվելու է նաև այս տարի քոլեջներ և ԲՈւՀ-եր ընդունված Արցախից բռնագաղթած ուսանողների համար, որը վերաբերում է շուրջ 180 հոգու։
«Նախորդ տարի առաջին կիսամյակով 1834 ուսանողների ԲՈւՀ-երի, երկրորդ կիսամյակում նրանց թիվն աճել է 2134-ի, արհեստագործական և միջին կրթական ծրագրերով սովորողների մասով առաջին կիսամյակում 919 սովորող է փոխհատուցվել, իսկ երկորդ կիսամյակում նրանց թիվը հասել է 1133-ի»
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց ԵՀ-ից 15 մլն եվրո Արցախից բռնագաղթածների կարիքների համար հատկացնելու համաձայնագիրը
- Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցներին
- Ուսման վարձի փոխհատուցում, դպրոցներում աբոնեմենտային ծրագրի իրականացում. գործադիրի որոշումները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին