4 մարզում տարբեր շինարարական և նախագծման աշխատանքների համար գործադիրը հատկացրեց 318,8 մլն դրամ
«Ընդհանուր գումարը 318,8 միլիոն դրամ է, որի մեծ մասն ավելի շատ վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերին»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ հատկապես աղետից հետո այնտեղ մի շարք անելիքներ կան նախագծերի և շինարարության տեսքով:
Նա նշեց, որ որոշմամբ առաջարկում է 4 մարզի՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, տարբեր ծրագրերի համար հատկացնել նախատեսված գումարը:
Նա տեղեկացրեց, որ Լոռու մարզին նախատեսված է հատկացնել117,7 մլն դրամ, որը կուղղվի Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի, երթևեկելի մասի կառուցման նախագծերի փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև աղետից վնասված շենքերի տանիքների, շքամուտքերի, առաջին հարկերի, բակերի վերանորոգմանն ու բարեկարգմանը:
Սանոսյանի խոսքով՝ միջոցներ կհատկացվեն նաև Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի, ջրագծերի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման համար:
«Նախատեսվում է գումար հատկացնել նաև Կիրանց բնակավայրի խմելու, ոռոգման ջրի համակարգերի կառուցման նախագծերի, ինչպես նաև Աճարկուտի գյուղամիջի կամրջի պատի կառուցման համար»,-հայտնեց ՏԿԵ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը թատրոնի և կինոյի ինստիտուտից տարածք օտարեց Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի համար
- Իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ կառավարության սահմանած ռազմավարական թիրախներին հասնելու համար. ՀՊՏՀ նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյան
- 2025 թվականին էլ մոտ 4000 Արցախից բռնագաղթած ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա