Կառավարությունը կսահմանի երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկը
«ՊԵԿ-ը արդեն հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ չեն, նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը»,-կատավարության նիստոմ հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը։
Նրա խոսքով՝ Հայաստան ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում։
Նրա խոսքով՝ որպեսզի պարզեն, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննությունը նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում:
Հայրապետյանը նշեց, թե փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկվա՞ծ է, թե՞ չէ:
«Փորձաքննության ենթարկող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումը իրականացնելու նպատակով: Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր, մասնավորապես՝ եթե ընկերությունները ցանկանում են 1 օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, համապատասխան վճարումները կարող են հասնել ընդհուպ 60 հազար դրամի»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ՊԵԿ-ն արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ, ինչն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը:
Նշելով որ սահմանված օրենքով ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է թարմացվում ցանկը, և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է:
Ռուստամ Բադասյանն էլ նշեց. «Ստացել ենք 5449 հայտ 30786 ապրանքի մասով: Այս բոլոր դեպքերում՝ ընդամենը չնչին, ռազմականի դեպքում՝ 14 %-ը, երկակիի դեպքում 30 %-ն ենք ուղարկել հավելյալ փորձաքննության: Նաև հրապարակել ենք ՊԵԿ կայքում ցանկ 57,319 ռազմական և 12,882 երկակի նշանակություն չհանդիսացող ապրանքների մասով»։
Հարակից հրապարակումներ`
- 4 մարզում տարբեր շինարարական և նախագծման աշխատանքների համար գործադիրը հատկացրեց 318,8 մլն դրամ
- 2025 թվականին էլ մոտ 4000 Արցախից բռնագաղթած ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան