Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Ինչպես Էրդողանին մեջբերում են թուրքական լրատվամիջոցները, նա ասել է, թե Հայաստանի վարչապետը ցանկանում է, որ «Թուրքիան նպաստի խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել որպես երկու հարևան»։
«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,-ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, «քանի որ երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են;
«Նման մոտեցման ականատես եղանք Հայաստանի կողմից։ Թուրքիան, իր հերթին, կարծում է, որ խաղաղության մթնոլորտը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին՝ նոր հնարավորությունների պատուհան բացելով Բաքվի և Երևանի համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան կերպով առաջընթաց կունենա»։
Հարակից հրապարակումներ`
- «Էլչիբեյի տղեն՝ իր հորեղբոր տղու հետ». քաղաքացիները Փաշինյան-Էրդողան լուսանկարի մասին
- Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան