Համաձայն եմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ խտրական վերաբերմունք կա. ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին
«Համաձայն եմ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունք և ատելության դրսևորումներ կան»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ-ակն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ նման խոսք կա պատգամավոր Գեղամ Մանուկյանի կուսակցության կոալիցիոն գործընկեր կուսակցության նախկին պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ, որը բռնագաղթածների վերաբերյալ էր, որոք ունեն կոնկրետ քաղաքական հայացք։
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական այդ ճամբարը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընկալել է միայն որպես թնդանոթի միս՝ ինչ-որ պահի շպրտելու ոստիկաններ վրա՝ հույս ունենալով ինչ-որ բանի հասնելու։ Այդ անձը նրանց պարզապես «զավեշտ» է անվանում։ Այն ատելության խոսքի տարածում է, զուտ այն բանով պայմանավորված, որ նրանք ունեն քաղաքական հայացք»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ Արցախի քաղաքացիների մի մեծ մասը աջակցում է ՀՀ իշխանություններին և սկսում են վիրավորել և ատելություն տարածել այդ քաղաքացիների նկատմամբ։