«Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում: Գաղտնիք չէ, որ նա և Սասուն Միքայելյանն ախոյաններ են, նրանց հակամարտությունը՝ Կոտայքն իրենց ենթարկելու համար, առճակատումների փուլ է մտել: Սակայն, ասում են՝ Ռոմանոսը նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը գորշ կարդինալ դառնալու հավակնություն ունի և հետևողականորեն աշխատում է, որ Ռոմանոսին դուրս մղի:
ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել։ Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, և ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից: Սա անգամ հասկացել են նրա որոշ խելացի թիմակիցներ և իրենց պաշտոնանկության մասին լուրերն ամեն գնով օր առաջ դաշտ են նետում, որ կանխեն իրենց հեռացումը, և Փաշինյանը` լրատվամիջոցներին հակառակ, հետաձգի իրենց գործից ազատելը: Իսկ նման պաշտոններին մնալու ամեն օրը մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոնի եկամուտ է նշանակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։