Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
«Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրուցում ասաց Արցախի անրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ Արցախի թեման տաք պետք է պահել. «Ես մեր բոլոր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հիմա չպետք է լինեն խմբակցություններ, բոլորը մի խմբակցություն են՝ Արցախի ժողովրդի խմբակցությունը»։
Թովմասյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների հետ ոչ մի կապ չկա:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմից 44 օր հետո, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները: Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան