Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում:
«Դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում: Բարեբախտաբար վարորդ Հարություն Հովհաննիսյանը շուտ է նկատել և ահազանգել «9-11»: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան»,-հայտնում է Shamshyan.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան