Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվն աճել է
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Տուժածների թիվը հասել է 16-ի: Տեղեկությունը տրամադրվում է ժամը 20:10-ի դրությամբ»,- նշել է Մելիքովը։
Դաղստանի ղեկավարն ընդգծել է, որ շտապօգնության խմբերի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մեկից ավելի կյանք է փրկվել։ Վիրավորներին տեղում օգնություն են ցույց տալիս նաև կամավորները։
Բոլոր վիրավորները տեղափոխվել են Մախաչկալայի բժշկական հաստատություններ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ուրբաթ օրը մի քանի պայթյուն է որոտացել Նովի Խուշեթ գյուղի խաչմերուկի մոտ գտնվող Պլյուս գազալցակայանում։ Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, պատճառը կարող էր լինել գազի բալոնի պայթյունը։ Հրդեհը շարունակվում է, որի մակերեսը գերազանցում է 500 քմ. Փլատակների տակ կարող են մարդիկ լինել;
Ականատեսները «Գազետա ռու»-ին պատմել են, որ պայթյունի ժամանակ ցնցվել են գազալցակայանի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը։
Հարակից հրապարակումներ`
- Բենզա և գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության ներքո են. պետությանը պատճառված վնասը կազմել է 6.6 մլրդ դրամ
- Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ