Մեր շախմատիստները դարձել են միջազգային օրինակներ, իսկ նրանց հաղթանակները շարունակում են հնչեցնել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում։
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ և հուզմունքով ցանկանում ենք կիսվել մեր պատմական հաջողությամբ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը FIDE 100 մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվեց Դարի Լավագույն Թիմը՝ ամբողջ աշխարհում աչքի ընկնելով իր անսահման տաղանդով, ռազմավարական մտածողությամբ և հոգու ուժով»,-հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
Նշվում է՝ «Սա մեր թիմի և մեր ազգի համար մեծագույն պատիվ է:
Մեր շախմատիստները տարիներ շարունակ ապացուցել են, որ թե՛ անհատական մակարդակում, թե՛ թիմային ոգով, նրանք կարող են զարմացնել ամբողջ աշխարհին:
.2006, 2008 և 2012 թվականների շախմատի օլիմպիադաներում մեր թիմի հաղթանակները դարձել են ազգային հպարտություն և կարևոր էջ մեր պատմության մեջ։ Այսօր մենք ևս մեկ անգամ զգում ենք այն հզորությունը, որ գալիս է հայ շախմատիստների աննկուն կամքից և բարձր պրոֆեսիոնալիզմից։
.Շախմատը Հայաստանում ավելին է, քան պարզապես խաղ. այն խորհրդանիշն է մեր ժողովրդի հզոր մտքի, անսահման տաղանդի և մեծ հանձնառության, այն մեր հայրենիքի փառքն ու մեր համազգային հպարտությունն է։
Մեր շախմատիստները դարձել են միջազգային օրինակներ, իսկ նրանց հաղթանակները շարունակում են հնչեցնել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում։
Այսօր, մենք միասին ենք տոնում ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, մեր երկրի փառքը և մեր շախմատիստների անխոնջ նվիրումն ու կամքը:
Այս հաղթական ուղին չէր լինի ամբողջական առանց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, որի անգնահատելի ներդրումը մեծ դեր խաղաց Հայաստանի շախմատի զարգացման և միջազգային հաջողությունների մեջ:
ՖԻԴԵ-ի 100 ամյակի առթիվ, նախատեսված 8 մրցանակներից Նախագահական հատուկ մրցանակ շնորհվեց նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, Շախմատ Գիտահետազոտական Ինստիտուտի հիմնադիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, երկար տարիներ ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը ղեկավարած ՄԳ Սմբատ Լպուտյանին, ի պատիվ շախմատը կրթական ոլորտ ներառելու և շարունակական զարգացմանը խթանելու:
Շնորհակալություն նաև մեր հերոսներին, որոնք պատվով են ներկայացնում մեր երկիրը և մեզ ուղարկում դեպի նոր բարձունքներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա