Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու դիմաց թուրք պաշտոնյաներից կաշառք ստանալու համար
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը խոստացել է մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ դաշնային դատախազները նրան մեղադրանքներ են ներկայացրել։ Ըստ դրանց՝ Ադամսը թույլ է տվել թուրք պաշտոնյաներին և գործարարներին գնել իր ազդեցությունը քարոզարշավի անօրինական ներդրումներով և շքեղ արտասահմանյան ուղևորություններով: Այս մասին հայտնում է apnews-ը։
Դեմոկրատ Ադամսին մեղադրում են դավադրության, խարդախության և կաշառակերության համար։ Դատախազները պնդում են նաև, որ Ադամսը ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ թռիչքներ է կատարել անվճար կամ մեծ զեղչերով, անվճար կանգ է առել հյուրանոցային ճոխ համարներում, օգտվել թանկարժեք սննդից։ Բացի այդ՝ նա միջոցներ է ստացել իր քարոզարշավի համար։
Կաշառքի դիմաց՝ Ադամսը ձեռնարկել է գործողություններ, որոնք, ըստ երևույթին, ձեռնտու են եղել Թուրքիայի ղեկավարներին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վերաբերյալ հայտարարություն չհրապարակելը,նշվել է մեղադրական եզրակացության մեջ:
2021 թվականի սեպտեմբերին թուրք պաշտոնյաներն Ադամսին հիշեցրել են պարտքը վերադարձնելու մասին։ Քաղաքապետը ճնշում է գործադրել հրշեջ ծառայության վրա՝ Թուրքիայի հյուպատոսության բացումը դյուրացնելու համար՝ չնայած հրշեջ ծառայության նախազգուշացրումներին, որ շենքն «անապահով» է։ Մի քանի ամիս անց թուրք պաշտոնյան Ադամսին խնդրել է «Հայոց ցեղասպանության մասին որևէ հայտարարություն չանել» ապրիլի հիշատակի օրվան ընդառաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան