Ռուբենը, երբ Արցախ էր գնում, գիտեր` մի օր կարող է բանտում հայտնվել․ Նուբար Աֆեյան
Մենք եկեղեցու առջև ենք և եկեղեցու իմաստն է՝ այլերին թշնամի չանվանել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում պատանդառված գերիների ու այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած խաղաղությունը։
«Ամենակարևոր բանը, որը կարող ենք անել՝ ապահովել արդարություն բանտարկյալների համար և այդ արդարության հիման վրա ստեղծել խաղաղություն։ Ես չեմ կարող պատկերացնել, աշխարհում նման փորձառություն էլ չի եղել, որ խաղաղությունը տևի մի քանի րոպեից ավելի, երբ հիմքում չկա արդարություն։ Ես կոչ եմ ՝ նախ արդարությամբ զբաղվեն, այնուհետև՝ արդարության առաքելության վրա խաղաղություն ստեղծեն»,- ասաց նա։
Հարցին, թե ում հետ է հանդիպել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է ՝ իր կարծիքն ասելու, Աֆեյանն արձագանքեց․
«Ես կնախընտրեմ այս պահին այդ մասին չխոսել։ Պարզապես ասեմ՝ բոլորն էլ գիտեն իմ կարծիքը։ Ռուբենը բարերար , մեծ հայ է։ Մոտ 24 տարի իր հետ աշխատել եմ և երբեք չեմ տեսել գեթ մեկ հետք այն հեքիաթներից, որոնք պատմում են իր մասին։ Ինձ համար դժվար է ընդունել, որ անձը, որը հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսել է իմ հետ, կարող է որևէ մեկն անվանել այլ ծրագրերում ներքաշված անձ։ Նա նվիրված հայ է՝ անհանգիստ Արցախի վիճակով։ Նա Արցախ գնաց՝ կյանքը վտանգելով։ Ռուբենը, երբ Արցախ էր գնում, գիտեր, որ մի օր կարող է բանտում հայտնվել և «խաչի» վրա հանեն՝ իբրև նահատակ։ Ես կուզեմ, որ դա չպատահի։ Աղոթենք, որ հրաշք լինի։ Մեր կառավարությունը պնդում է, որ իրենք պահանջում են բանտարկյալների ազատ արձակում, տա Աստված, որ իրենց գործունեությունը հաջողի։ Այդ հրաշքը տեսնենք շուտով։COP 29-ին ասված հանդիպման ժամանակ, եթե մեր կառավարության անդամներից այդտեղ գնան, ապա վերադառնա բանտարկյալներով»։
Նշենք, որ այսօր Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվեց միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։ Ներկա են գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրը, արցախցիներ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ համար անհասկանալի է մեր իշխանության լռությունը գերիների հարցում. Վահան Զանոյան
- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան