Նուբար Աֆեյանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին
Գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լրացավ մեկ տարին, ինչ իմ ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ այլ հայերի հետ նա շարունակում է ապօրինի պահվել Բաքվում, որտեղ բացահայտորեն խախտվում են նրանց հիմնարար իրավունքները:
Աշխարհը չպետք է նկատի անարդարություն ու ոչինչ չանի: Ժամանակն է գործելու, հատկապես, երբ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել COP29-ը՝ ծաղրելով այն, ինչը պետք է առանցքային կլիմայական իրադարձություն լինի աշխարհի համար, որը մարդու իրավունքները համարում է իր օրակարգի առանցքը: Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբենը, երբ Արցախ էր գնում, գիտեր` մի օր կարող է բանտում հայտնվել․ Նուբար Աֆեյան
- Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
- «Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում Ռուբենը»․ Նուբար Աֆեյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան