ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող ու վերամշակող հայաստանյան ընկերություններում
Ռոսսելխոդնադզորը բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։ Այս մասին հայտնել է Ռոսսելխոդնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի հետ հանդիպմանը։
«Ռոսսելխոզնադզորը շահագրգռված է երկիր ներմուծել ապրանքներ, որոնք իսկապես ունեն հայկական ծագոււմ։ Նման ապրանքների ներմուծման համար պարտադիր պայման է արտադրանքի որակը, անվտանգությունը և արտահանողների կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանված պահանջներին համապատասխանությունը»,-նշել է Դանկվերտը։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, ներկայում ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է անցկացնում կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված կաթնամթերքի արտադրության, վերամշակման, պահպանման և առաքման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու և հետագծելիության և որակի վերահսկման համակարգին ծանոթանալու նպատակով։
«Կողմերը համաձայնել են երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրման անհրաժեշտության շուրջ։ Սա էապես կհեշտացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց մոնիթորինգ իրականացնել սահմանային անցակետերում, վկայականները չեղարկելու փաստերին և օպերատիվ արձագանքել խախտումներին։ Հանդիպման ավարտին Սերգեյ Դանկվերտը և Պետրոս Մարտիրոսյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատել համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան