Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը՝ նաև Հայաստանը դարձնելով խոցելի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր մեղավորությունն այն էր, որ 2018 թվականին անկեղծ չի եղել հասարակության հետ և չի ասել, որ իր պատկերացումներում Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, արդեն բավարար է համոզվելու, որ 2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել և պարտությունը երաշխավորված է եղել:
Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը ոչ միայն Արցախը հանձնելով, այլ Հայաստանը դարձնելով խոցելի, ինչն էլ հետագայում ճանապարհ բացեց ՀՀ տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և մեծաթիվ զոհերի արձանագրման վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյան. Մենք ունենք մեր կարծիքը պարտության մեղավորների մասին
- Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
- Հաճախ պարտության ցավին ավելի հեշտ է դիմանալը, քան հաղթանակի փառքին․ Նազիկ Ավդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան