«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է
. «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7:10-ին Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը սկսել է օդային և հրթիռային հրետակոծում: 44 օր անց՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ստորագրվեց ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանին, իսկ մեկ տարի առաջ՝ Արցախն ամբողջությամբ:
Վերջին փաստի հիմքում Փաշինյանի` Պրահայում արած հայտարարությունն էր՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու։ Փաշինյանը կնոջ հետ նյույորքյան վոյաժներից չի վերադարձել, իսկ ՔՊ-ն ինքնուրույն նման բաներ չի անում։ Պատերազմին հաջորդած 2 տարիներին էլ իշխանականներն առավոտ կանուխ էին այցելում Եռաբլուր, մեկ անգամ՝ նույնիսկ ծնողների կամքին հակառակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները