ARARAT թանգարանը ներդնում է հետադարձ կապի ևս մեկ գործիք
ARARAT թանգարանը մշտապես կարևորել է իր յուրաքանչյուր այցելուի կարծիքը՝ այն համարելով թանգարանի զարգացման երաշխիքներից մեկը։ Շարունակական զարգացման գաղափարին հետևելով՝ ARARAT թանգարանը ներդնում է սպառողների հետ հետադարձ կապի ևս մեկ գործիք՝ Fast Review համակարգը։
Համակարգը գործածվելու է սույն թվականի հոկտեմբերից։ Համակարգի հիմնական նպատակն է թանգարանի և այցելուի միջև ուղիղ և անմիջական կապի հաստատման ևս մեկ հարթակ ապահովելը։ Այն հնարավորություն կտա այցելուներին «մեկ հպում» ձևաչափով կիսվել այցի տպավորություններով, ինչպես նաև թողնել մեկնաբանություններ սեփական փորձառության մասին։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում, թե որքան արագ է փոխվում մեր այցելուների «դիմագիծը»։ Ճամփորդել սիրող այցելուի առաջ անդադար բացվում են նոր հնարավորություններ, որն էլ ժամանակակից սպառողին դարձնում է առավել պահանջատեր։ ARARAT թանգարանը միշտ ականջալուր է եղել իր այցելուների բազմաթիվ կարծիքներին, բարելավման խորհուրդներին և, ինչու ոչ, հաճելի խոսքերին։ Այսպիսով, որոշեցինք ներդնել Fast Review համակարգը, որը խնայելով այցելուի ժամանակը, վերջինիս թույլ կտա կիսվել տպավորություններով, կարծիքներով, ինչպես նաև առաջարկներով», - նշում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը լինելով Երևանի ամենաշատ այցելուներ գրանցող թանգարաններից մեկը, հանդիսանում է նաև Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ: ARARAT թանգարանը տարիներ շարունակ գրավել է միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը՝ երկու տարի անընդմեջ հաղթելով «World Travel Awards» մրցանակը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան