Որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահ. Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին
«44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, ու այս տարիներին ընդդիմությունը պայքարել է։ Գործիքակամզը տարբեր է եղել և ԱԺ ներս, և ԱԺ դուրս»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտը բաց է, ընդդիմություն են տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, մտավորականներ, որոնք կարող են այդ տեղը լրացնել։
«Մեզ անհրաժեշտ է ավելի լայն համախմբում։ Այդ դեպքում կհասնենք հաջողության»,- ընդգծեց Օհանյանը։
Նա հայտնեց, որ ինքը և իրենց խմբակցությունից մի քանի պատգամավոր ստացել են Սրբալույս Մյուռոնի արարողության հրավեր և մասնակցելու է։
Խոսելով Փաշինյան-Էրդողան հանդիպմանը մասին, նա ասաց. «Երբ հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որի երկիրը ցեղասպանություն է իրականացրել, աջակցել Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն, որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահը է։ Ոչ միայն Հայաստանի վրա են ճնշումները շարունակվում, նաև թուրք-ադրբեջանական տանդեմը գտել է այն ղեկավարին, ով պարտվել է, ու նաև կոնկրետ ճնշում, պարտադրանքներ իրականացնում են Փաշինյանի նկատմամբ Հայաստանի նկատմամբ առավելություններ ստանալու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։