Անդրանիկ Քոչարյան. Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, նա պետք է բացատրություն տա
«Այո, ես դժգոհ էի արդադարադատության փոխնախարարի նշանակումից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Արձագանքելով փոխնախարարի հրաժարականի վերաբերյալ՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանի մեկնաբանությանը՝ Քոչարյանն ասաց, կուզեր, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդար։
«Արդարադատության նախարարը փաստորեն Սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում։ Նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, բոլորին հայտնի է, որ մարդիկ դժգոհ են արդադարդատության ռեֆորմներից, կադրային քաղաքականությունից։
«Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել, արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, դրա հետ կապված նա պետք է բացատրություն տա, ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ արձագանքելով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի՝ հրաժարականի մասին գրառմանը, Գ. Մինսայնաը նշել էր.
«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:
Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:
Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել
- Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
- Լ. Քոչարյան. Ապրում ենք մի ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտության» օրինակ
- ԱՆ փոխնարարը մանրամասն բացատրել է, թե ինչպես է Քոչարյանի դստեր հետ մի նկարում հայտնվել