NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց ռազմական գործողությունների ընթացքը փոխելու ուժային պատասխան գործողություն հրահրել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյային։
Նրա խոսքով, հետախուզական գնահատականը նվազեցնում է հեռահար հրթիռների ազդեցությունը, քանի որ Ուկրաինան ներկայումս ունի նման զենքի սահմանափակ զինանոց, և չկա տվյալներ, թե Ուկրաինայի ևս քանի դաշնակից կկարողանան դրանք տրամադրել: Հետախուզական ծառայությունների կարծիքով՝ նման լուծոմը ներկայում չի փոխի հակամարտության ընթացքը։
Նման թույլտվության հնարավոր պատասխան միջոցների թվում ամերիկյան հետախուզությունը նշում է Ռուսաստանի կողմից ամերիկյան բազաների վրա ուղղակի հարձակումների կիրառման հնարավորությունը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինան, առանց Արևմուտքի օգնության, ի վիճակի չէ հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքերը, քանի որ դրա համար անհրաժեշտ է հետախուզություն արբանյակներից և թռիչքային առաջադրանքներ։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլ նրանք, ըստ էության, որոշում են՝ անմիջականորեն ներգրավվե՞լ ուկրաինական հակամարտությանը, թե՞ ոչ: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն Ռուսաստանի Դաշնության համար։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում կդատեն Վրաստանում Ուկրաինայի օգտին գործած կնոջը
- Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտnւթյան ավարտը մոտ է
- Հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. Ուկրաինայի ԱԳՆ-ի ուղերձը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան